ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.06.2015
Միջոցառում Հայաստանի բնության պետական թանգարանում

Սույն թվականի հունիսի 26-ին ժամը 13:00-ին Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության ենթակայությամբ գործող Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա Ալեքսանդր Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցի գեղագիտական բաժնին կից կերպարվեստի խմբակի սաների «Արվեստի ուժի գաղտնիքը» խորագրով ցուցահանդեսի բացում, ղեկավար Կայսինե Այվազյան: Երաժշտական ելույթով հանդես կգան նաև նույն դպրոցի սաները:

Հասցե` Տիգրան Մեծ 34

Հեռ. (011) 527942