ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.11.2015
2015թ. նոյեմբերի 4-ից 19-ը ՀՀ բնապահպանության նախարարության <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ին ներկայացվել են հետևյալ նախագծերը

Հայնախագիծ" ԲԲԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության ՀՀ Արարատի մարզի Ռանչպար գյուղական համայնքի պարզեցված գլխավոր հատակագծի նախագիծը-18.11:

Ի պատասխան թիվ 1/33/12247-15 գրության ներկայացվում է նախնական փորձաքննության <<ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2015-2025թ. կայուն զարգացման ռազմավարությունը և ՀՀ գյուղի և գյուղատնտեսության 2015-2025թ. կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցառումնեի ցանկը հաստատելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հայտը-13.11:

Ջինջ Արփա" ՍՊԸ - Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության "Արփա-2" ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագիծը-4.11:

Ներկայացվում է բնապահպանական փորձաքննության նախնական գնահատման <<Եղվարդի ոռոգման համակարգի բարելավման>> նախագիծը-9.11:

Նախագծերին կարող եք ծանոթանալ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18: