ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.03.2016
Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա ցուցահանդես

Ս/թ. մարտի 11-ին ժամը 15:00-ին Հայաստանի բնության պետական թանգարանում տեղի կունենա Կարինե Հունանյանի հեղինակած կտավների ցուցահանդես «Գույների կախարդանքը» խորագրով նվիրված կանանց միջազգային օրվան: Իր ստեղծագործություններով ելույթ կունենա կոմպոզիտոր Գայանե Քեսոյանը:

Հասցե՝ Տիգրան Մեծի 34

Հեռ. (011) 52 79 42