ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.08.2023
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ-ի «Գլխավոր մասնագետ»-ի թափուր հաստիք

Աշխատանքային պայմաններ՝ մշտական
Գտնվելու վայր՝ Երևան, Բուզանդ 1/3
Աշխատավարձ՝ 600000  ՀՀ դրամ
Աշխատանքային ժամեր՝ 9:00-18:00

Սահմանված պահանջներ՝

  1. Բարձրագույն կրթություն /մասնագիտական/,
  2. ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  3. տվյալների հավաքագրման, մշակման և վերլուծության հմտություն,
  4. ժամանակի արդյունավետ կառավարման հմտություն,
  5. համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  6. արագ կողմնորոշվելու և արձագանքելու ունակություն։

 Պարտականություններ՝    

  1. տնօրենի հանձնարարությամբ իրականացնում է Կազմակերպություն ներկայացված նախատեսվող գործունեության նախագծային փաստաթղթերի, հիմնադրութային փաստաթղթերի, դրանց նախնական գնահատման հայտերի և հաշվետվությունների փորձաքննությունը,
  2. փորձաքննության գործընթացում առաջարկում է ներգրավել փորձագետների և ապահովում անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը,
  3. փորձաքննության փուլերում մասնակցում է հանրային քննակումների կազմակերպման, իրականացման գործընթացին և քննարկումներին,
  4. փորձաքննության իրականացման արդյունքում կազմում է տեխնիկական առաջադրանքի և փորձաքննական եզրակացության նախագծերը և ստորագրում,
  5. տնօրենի հանձնարարությամբ պատասխանում է իր կողմից փորձաքննական գործընթաց իրականացրած հիմնադրութային փաստաթղթերի և նախատեսվող գործունեությունների վերաբերյալ գրություններին /դիմումներին, բողոքներին/,
  6. տնօրենի հանձնարարությամբ մասնակցում է փորձաքննության գործընթացի վերաբերյալ քաղաքականության մշակմանը,
  7. փորձաքննական գործընթացի հետ կապված ձեռնարկողին կարող է խորհրդատվություն տրամադրել միայն տնօրենի և /կամ/ տնօրենի տեղակալի մասնակցությամբ։
  • Գլխավոր մանագետը չի կարող մասնակցություն ունենալ շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հայտերի կամ հաշվետվությունների մշակմանը, եթե դրանք ենթակա են շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:
  • Գլխավոր մասնագետն ունի Կազմակերպության կանոնադրությամբ, աշխատանքային օրենսգրքով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ գործառույթներ:
     

CV-ին (ռեզյումե) կարող եք ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով envexpertise@env.am
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է ՝ 2023 թվականի սեպտեմբերի 6-ը ներառյալ։
 

Թափուր պաշտոնում ընտրությունը կատարվելու է քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո և հարցազրույցի եղանակներով։ Պահանջներին բավարարող քաղաքացիները հավելյալ կտեղեկացվեն հարցազրույցի օրվա և ժամի մասին։

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար դիմել «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ /Երևան, Բուզանդ 1/3, 3-րդ հարկ, հեռ. /011220218/: