ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
24.10.2017
<<Կապույտ բազալտ>> ՍՊԸ ՀՀ Սյունիքի մարզի Սպանդարյան 1 բազալտների երևակումում 2017-2018 ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2017թ. նոյեմբերի 6-ին, ժամը 14:00-ին Գորայքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան  <<Կապույտ բազալտ>> ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացված ՀՀ Սյունիքի մարզի Սպանդարյան 1 բազալտների երևակումում 2017-2018 ընթացքում օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության  նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 22-02-18, 22-15-68, 093 30 32 47: