ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
05.02.2018
<<Անի տուֆ պրոդուկտ>> ՍՊԸ Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի Ձոր տեղամասի արդյունահանման վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 4-րդ գլխի 36-րդ մասով սահմանված կարգով 2018թ փետրվարի 16-ին, ժամը 12.00-ին ՀՀ Շիրակի մարզի Մարալիկ համայնքի Բագրավան գյուղի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենան <<Անի տուֆ պրոդուկտ>> ՍՊԸ Ավդրամանի պեմզային տուֆերի հանքավայրի Ձոր տեղամասի արդյունահանման նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18: