ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2018
«Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ Սյունիքի օդանավակայանի կառուցման աշխատանքների վերաբերյալ հանրային քննարկումներ


<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. մարտի 7-ին, ժամը 14:00-ին ՀՀ Սյունիքի մարզի 
Կապանի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենան «Սյունիքի օդանավակայան» ՍՊԸ կողմից ներկայացված Սյունիքի օդանավակայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: