ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2018
«Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ Հրազդանի կավի հանքավայրի և Մաքրավանի մերգելային կրաքարերի հանքավայրի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. մարտի 13-ին, ժամը 13:00-ին ՀՀ Կոտայքի մարզի 
Հրազդանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Հրազդան ցեմենտ քորփորեյշն» ՍՊԸ կողմից ներկայացված Հրազդանի կավի հանքավայրի, իսկ մարտի 14-ին ժամը 13.00-ին Մաքրավանի մերգելային կրաքարերի հանքավայրի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտերի վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am ), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: