ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.02.2018
«ԷսԱրՓի շենայդեր ընդ փարթներ ինժենյոր-քընսալթինգ» ՍՊԸ <<Վանաձոր քաղաքի ջրամատակարարման բաշխիչ ցանցի 8-րդ ճնշումային գոտու վերականգնման և օղակաձև սնուցման համակարգի անավարտ հատվածի կառուցման>> նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով 2018թ. մարտի 12-ին  12.00-ին ՀՀ Լոռու մարզի Վանաձորի  համայնքապետարանի շենքում տեղի կունենան «ԷսԱրՓի շենայդեր ընդ փարթներ ինժենյոր-քընսալթինգ» ՍՊԸ կողմից ներկայացված <<Վանաձոր քաղաքի  ջրամատակարարման բաշխիչ ցանցի 8-րդ ճնշումային գոտու վերականգնման և օղակաձև սնուցման համակարգի անավարտ հատվածի կառուցման>> նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ): 
 Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ, ՀՀ Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի նստավայում, ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 010221568, 010220218: