ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.06.2018
<<Օբսիդիան Վեժ>> ՍՊԸ <<Արագածոտնի մարզի Արթինլեռի օբսիդիանի հանքավայրի առաջին տեղամասի արդյունահանման աշխատանքների>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի 5-րդ գլխով սահմանված կարգով 2018թ հունիսի 19-ին, ժամը 14.00-ին Արագածոտնի մարզի՝ Արագածավան համայնքի նեկայացուցչի նստավայում տեղի կունենա <<Օբսիդիան Վեժ>> ՍՊԸ կողմից ներկայացված <<Արագածոտնի մարզի Արթինլեռի օբսիդիանի հանքավայրի առաջին տեղամասի արդյունահանման  աշխատանքների>> շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային  ծանուցում և քննարկումներ /երկրորդ փուլ/:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Արագածոտնի մարզի Արագածավան համայնքի նեկայացուցչի նստավայում, <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն>> ՊՈԱԿ-ում /ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում/, Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում՝ www.mnp.am,  հեռ. 010221568, 010220218: