ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.06.2018
«Նարվաննա» ՍՊԸ Արմավիրի մարզի Երվանդաշատի բազալտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. հունիսի 22-ին ժամը 12:00-ին ՀՀ Արմավիրի մարզի Երվանդաշատ համայնքի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Նարվաննա» ՍՊԸ կողմից ներկայացված Արմավիրի մարզի Երվանդաշատի բազալտների հանքավայրի արդյունահանման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: