ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
20.06.2018
<<Կապանի ԼՀԿ>> ՓԲԸ-ի Շահումյան բնակավայրի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքների նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ


<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. հուլիսի 4-ին, ժամը 15:00-ին Սյունիքի մարզի Կապանի համայնքապետարանի շենքում տեղի կունենան «Կապանի ԼՀԿ» ՓԲԸ կողմից ներկայացված Շահումյան բնակավայրի տարածքում տեղի ունեցած փլուզման հետևանքների վերացման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: