ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
27.06.2018
Իջևան քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված փաստաթղթի նախագծի վերաբերյալ հանրային քննարկումներ

<<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ համաձայն, սահմանված կարգով 2018թ. 2018թ հուլիսի 10-ին ժամը 12.00-ին, Տավուշի մարզի Իջևանի համայնքապետարանի շենքում  տեղի կունենան  <<Հայնախագիծ>> ԲԲԸ-ի կողմից ներկայացված Տավուշի մարզի Իջևան քաղաքի գլխավոր հատակագծի լրամշակված փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ քննարկում/: 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ Բնապահպանության նախարարության պաշտոնական կայքում (mnp.am), ք. Երևան, Կոմիտաս 29 հասցեում, հեռ. 010/22-02-18, 010/22-15-68: