ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.12.2020
«Ալվինա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության կողմից ներկայացված Ծաղկաձոր քաղաքի Խ.Մուրադյան փողոց թիվ 3 հասցեում գոյություն ունեցող հյուրանոցային համալիրի որպես բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի վերակառուցման աշխատանքների հանրային քննարկումների վերաբերյա

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն, 2020թ դեկտեմբերի 18-ին ժամը 11:00-ին, Կոտայքի մարզի Ծաղկաձորի  համայնքապետարանի վարչական ղեկավարի նստավայրում տեղի կունենա «Ալվինա հյուրանոցային համալիր» ՓԲ ընկերության կողմից ներկայացված Ծաղկաձոր քաղաքի Խ.Մուրադյան փողոց թիվ 3 հասցեում գոյություն ունեցող հյուրանոցային համալիրի որպես բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի վերակառուցման աշխատանքների  շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումը (2-րդ փուլ):  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: