ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2021
«Արագածոտն-2», «Արագածոտն-10», «Արագածոտն-11» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունների և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ /այսուհետ՝ Որոշում/ սահմանված կարգով, 2021թ. հունիսի 9-ին, ժամը 12:00-ին Արագածոտնի մարզպետարանում տեղի կունենան «Արագածոտն-2», «Արագածոտն-10», «Արագածոտն-11» միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական գնահատման հաշվետվությունների և դրա փորձաքննական գործընթացի վերաբերյալ հանրային քննարկումներ /չորորդ փուլ/: