ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.12.2022
Քաղաքացի Գևորգ Գևորգյանի կողմից ներկայացված, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Երևանյան 44 հասցեում նախատեսվող առևտրի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  » ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված՝ 2022թ դեկտեմբերի 27-ին, ժամը 11։00-ին, Արմավիրի մարզի, Արմավիրի համայնքապետարանի շենքում (հասցե՝ ՀՀ Արմավիրի մարզ, ք.Արմավիր, Հանրապետության փող. 32) տեղի կունենա քաղաքացի Գևորգ Գևորգյանի կողմից ներկայացված, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի, Երևանյան 44 հասցեում նախատեսվող առևտրի կենտրոնի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ (2-րդ փուլ):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17,011/22-02-18: