ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
31.05.2021
«Ազուրիտ» ՍՊԸ Արամուսի բազալտի հանքավայրի «Շամիրամ» տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի N 1325-Ն որոշմամբ /այսուհետ՝ Որոշում/ սահմանված կարգով, 2021թ. հունիսի 15-ին, ժամը 12:00-ին Արամուսի համայնքապետարանում տեղի կունենան «Ազուրիտ» ՍՊԸ կողմից ներկայացված Արամուսի բազալտի հանքավայրի «Շամիրամ» տեղամասի արդյունահանման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկումներ (4-րդ քննարկում): 
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.mnp.am), ք. Երևան,  Բուզանդի 1/3 հասցեում: