ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
30.04.2021
Կ. Գասպարյանի կողմից ներկայացված Կոտայքի մարզի, ք. Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոց թիվ 2/10 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման հանրային քննարկումների վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն 2021թ. մայիսի 11-ին, ժամը 15։00-ին Ծաղկաձորի համայնքապետարանի շենքում (ՀՀ, Կոտայքի մարզ, ք.Ծաղկաձոր, Օրբելի եղբայրների փողոց թիվ 9 հասցեում)  տեղի կունենան Կ. Գասպարյանի կողմից ներկայացված  Կոտայքի մարզի, ք. Ծաղկաձորի Վ. Հարությունյան փողոց թիվ 2/10 հասցեում նախատեսվող բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկումներ /2-րդ փուլ /:

Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ նաև շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում հեռ. 011/22-02-18: