ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
23.05.2022
«ՅԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի տարածքում հանքանյութի վերամշակման գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  օրենքի /21.06.2014թ. Հ0-110-Ն/ և ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշման հավելվածի համաձայն՝  2022թ հունիսի 2-ին՝ ժամը 11:30-ին, Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Գեղհովիտ բնակավայրի վարչական ղեկավարի նստավայրում   տեղի կունենա՝ «ՅԱՆԱ ՎԱՐԴԱՆՅԱՆ» ՍՊ ընկերության կողմից ներկայացված Գեղարքունիքի մարզի տարածքում հանքանյութի վերամշակման գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ փուլ):
  Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում: