ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.02.2024
«ՎԱՌ-ՎԱՌ» ՍՊԸ-ի կոմից ներկայացված Արարատի մարզի Արաքսավանի ավազի երևակման «ՎԱՌ-ՎԱՌ» տեղամասում 2024-2025թթ կատարվելիք երկրաբանական ուսումնասիրությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին»  ՀՀ օրենքով (21.06.2014թ. Հ0-110-Ն), ինչպես նաև ՀՀ կառավարության 19.11.2014թ. N 1325-Ն որոշմամբ սահմանված կարգով համաձայն` 2024թ. փետրվարի 21-ին ժամը՝ 12:00-ին, Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արաքսավան բնակավայրի վարչական ղեկավար նստավայրում տեղի կունենա «ՎԱՌ-ՎԱՌ» ՍՊԸ-ի կոմից ներկայացված Արարատի մարզի Արաքսավանի ավազի երևակման «ՎԱՌ-ՎԱՌ» տեղամասում 2024-2025թթ կատարվելիք երկրաբանական ուսումնասիրությունների շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտի վերաբերյալ հանրային քննարկում (2-րդ քննարկում):
ՀՀ կառավարության 19.11.2014թ. N1325-Ն որոշման հավելվածով սահմանված ժամկետներում՝ հայտի վերաբերյալ առաջարկություններն ու դիտողությունները գրավոր կարող են ներկայացվել շրջակա միջավայրի նախարարություն՝ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն»  ՊՈԱԿ-ին:
Փաստաթղթերին կարելի է ծանոթանալ շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում (www.env.am), ք. Երևան, Բուզանդի 1/3 հասցեում, 011/22-02-17, 011/22-02-18: