ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.06.2012
Ի կատարումն ՀՀ Նախագահի հանձնարարականի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտում ստեղծվել և գործում են հանրային հինգ լողափ

Ի կատարումն ՀՀ Նախագահի հանձնարարականի, «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի ռեկրեացիոն գոտում ստեղծվել և գործում են հանրային հինգ լողափ, որից երկուսը` ՀՀ կառավարության 2011թ. ապրիլի 28-ի N527-Ն որոշմամբ : Անվճար գործող լողափերում առկա են` ավտոկանգառ, հանդերձարան, մանկական և սպորտային խաղահրապարակներ, բուժկետ, փրկարար ծառայության կետեր, շվաքարաններ, բիոզուգարաններ, բարեկարգ լողափ և այլ ծառայություններ: 2011թ. հուլիս ամսից հանրային անվճար լողափերից օգտվել է շուրջ 100 հազար հանգստացող: ՀՀ Նախագաի հանձնարարականը կրում է շարունակական բնույթ և այս տարվա հունիսի 7-ի ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել է ևս 5 հանրային լողափի ստեղծման համար տարածքներ` Սևան քաղաքային համայնքի վարչական սահմաններում գտնվող տարածքից` 5.5 հա, Դրախտիկ համայնքին հարակից տարածքից` 5.0 հա, Լճաշեն համայնքին հարակից տարածքից` 1.37 հա, Ծովազարդ համայնքին հարակից տարածքից` 3.3 հա, Նորատուս համայնքին հարակից տարածքից` 0.78 հա: Վերը նշված լողափերի կառուցման ֆինանսավորումը իրականացվելու է ՄԱԿ-ի Փոքր Դրամաշնորհային ծրագրի և «Սևան» ԱՊ ՊՈԱԿ-ի միջոցների հաշվին: Համաձայն ՀՀ կառավարության 2011թ. մարտի 3-ի N177-Ն որոշման ՀՀ բնապահպանության նախարարության կողմից հանրային լողափերի կառուցման աշխատանքները շարունակվելու են, նմանատիպ անվճար հանրային լողափեր ստեղծվելու են նաև Սևանա լճի ավազանի այլ տարածքներում: ՀՀ բնապահպանության նախարարույան մամուլի ծառայություն