ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
13.12.2017
ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպումներ է ունեցել Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ

ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը մի շարք հանդիպումներ է ունեցել Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչ Ռաիմուն Յելեին: Հանդիպման ժամանակ քննարկվել են կազմակերպության հետ համագործակցության հեռանկարները: Ռաիմուն ՅԵլեն, «Կանաչ կլիմայի» հիմնադրամի լիազոր ազգային մարմնին՝ ՀՀ բնապահպանության նախարարությանն է ներկայացրել ծրագրի նախագծի հայեցակարգ, որով նախատեսվում է մշակել Հայաստանի անտառների կառավարման և վերականգնման լայնամասշտաբ ծրագիր: Գերմանական KFW բանկի հայաստանյան ներկայացուցչության նախաձեռնությամբ բնապահպանության նախարարի առաջին տեղակալը հանդիպել է Գերմանական ֆինանսական համագործակցության կազմակերպության ներկայացուցիչ Ալվարո Բեռիելին: Քննարկվել են գերատեսչության հետ համագործակցության ընթացիկ և հեռանկարային ծրագրերը, ստորագրվել է հուշագիր: Համաշխարհային բանկի ներկայացուցիչ Քրիստեն Հանդի հետ նախարարի առաջին տեղակալ Էրիկ Գրիգորյանը քննարկել է Հանքարդյունաբերության ոլորտիի բնապահպանական ազդեցությունների գնահատման ընթացիկ և նոր նախատեսվող ծրագրերը: Է. Գրիգորյանը, մասնակցել է  Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության /GIZ/ Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում» գործողությունների պլանի քննարկմանը, որը վերանայվել է՝ համապատասխանեցնելով կառավարության միջոցառումների ծրագրին և գերակայություններին: Ծրագրի իրականացման թիմին առաջարկվել է բոլոր գործողությունների համար ներկայացնել հստակ չափորոշիչներ և նախատեսվող բյուջեների վերաբերյալ տվյալներ։