ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
19.04.2024
Իրազեկման արշավ ուղղված Սևանա լճի հիմնախնդիրներին և դրանց լուծմանը

Հարգելի  քաղաքացիներ, 
Սևանա լճի մասին հասարակության իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, էկոլոգիական գիտակցության ձևավորմանը նպաստելու և Սևանա լճի հանդեպ վերաբերմունքի ու վարքագծի փոփոխմանն ուղղված գործիքակազմի մշակման ու կիրառման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունը «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագրի շրջանակում իրականացնում  է իրազեկման արշավ՝ ներկայացնելով թեմատիկ ինֆոգրաֆիկներ և անիմացիոն հոլովակներ' նվիրված Սևանա լճի հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին: 
Ձեզ ենք ներկայացնում շարքի երկրորդ ինֆոգրաֆիկան, որն անդրադառնում է կեղտաջրերի հիմնախնդրին և դրանց ազդեցությանը ջրի որակի վրա, ինչպես նաև դրանց մաքրման եղանակներին:
Հետևե՛ք և միացե՛ք  բնապահպանական իրազեկումների շարքին՝ ձեր ներդրումը բերելով Հայաստանում բնապահպանական իրավիճակի բարելավմանը։
«Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրն իրականացվում է  Եվրոպական միության (ԵՄ) և Գերմանիայի Կառավարության ֆինանսական աջակցությամբ, Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից՝ որպես ECOServe ծրագրի մաս, և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից: