ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.03.2024
Աշխատարան Բնության պետական թանգարանում. եկե՛ք կտորե տոպրակ արտադրելու

Շրջակա միջավայրի նախարարությունը «Կայուն նորարարության կենտրոն» հասարակական կազմակերպության հետ համագործակցության շրջանակում ՄԱԶԾ ԳԷՀ փոքր դրամաշնորհային ծրագրերի աջակցության շնորհիվ իրականացվող «Ասա ո՛չ պլաստիկ տոպրակին» ծրագրի շրջանակում սույն թվականի ապրիլի 4-ին, ժամը 13։00 կկազմակերպի աշխատարան, որի ընթացքում մասնակիցները ձևված գործվածքից տոպրակներ կկարեն։
Աշխատարանին զուգահեռ շրջակա միջավայրի նախարարության մասնագետները կներկայացնեն թափոնների, մասնավորապես՝ պլաստիկի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության, դրանց կառավարման, մեր երկրի ստանձնած պարտավորությունների, դրանց կատարման, արդյունքների վերաբերյալ և այլ տեղեկություններ։Միջոցառման խորհուրդը թափոնն արժեքի վերածելու մասին է։
Մասնակցել կարող են 16-18 տարեկան բնապահպանությամբ մտահոգ քաղաքացիներ՝ նախապես զանգահարելով +374 11 818 559 համարով։
Ուշադրություն.մասնակիցները քանակը խիստ սահմանափակ է։