ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.07.2022
Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է

Երկրագնդի միջին ջերմաստիճանը բարձրացել է. գլոբալ տաքացման վտանգներից անմասն չէ նաև Հայաստանը
Ջրային ռեսուրսները ճիշտ ամբարելու ու խնայելու ջանքերն առաջիկայում կարիք կլինի կրկնապատկել: Գլոբալ տաքացման հետևանքով աշխարհում կպակասեն ջրային ռեսուրսները: Վերջին հարյուր տարում ջերմաստիճանը բարձրանում է, տեղումները՝ պակասում: Վերջին յոթ տարիները հատկապես խնդրահարույց են:
Բնությանն օգնելու գլխավոր քայլը ջերմոցային գազերի ու արտանետումների նվազեցումն է: Բայց կան նաև անապատացումը մեղմելու այլ միջոցներ: