ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
07.12.2023
Էկոկրթական աշխատարան՝ «Երկրորդ կյանք թափոնին»

Սիրելի քաղաքացինե՛ր,
Դեկտեմբերի 15-ին ժամը 15։30-ին Հայաստանի բնության պետական թանգարանը ստեղծագործական միտք ու երևակայություն ունեցող դպրոցականներին և երիտասարդներին սիրով հրավիրում է մասնակիցը դառնալու «Երկրորդ կյանք թափոնին» հետաքրքիր միջոցառմանը։
Միջոցառման ընթացքում հմուտ մասնագետի օգնությամբ դուք կսովորեք նոր շունչ ու կյանք հաղորդել թափոններին։
Թափոնը կենդանանում է նոր կերպարով և միաժամանակ օգնում՝
-պահպանել շրջակա միջավայրը,
-կառավարել թափոնը յուրովի,
-ձեռք բերել նոր հմտություններ,
-դրսևորել օրինակելի վարքագիծ և իհարկե՝ լիցքավորվել դրական էներգիայով:
Թափոնի տեսականու, մասնակցության և միջոցառման վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք զանգահարել +(374) 11 818 559 հեռախոսահամարով։
Եկե՛ք ու բացահայտեք Ձեր ստեղծագործական ներուժը։