ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
28.07.2021
Հավատարմության տոպրակ

 Հավատարմության տոպրակ» նախագիծը միասնական մոտեցում է, որը ենթադրում է ընկերությունների ու անհատների կողմից առօրյայում մեկանգամյա օգտագործման
տոպրակների կրճատում։
 Ծրագրի շրջանակներում մեկանգամյա օգտագործման պոլիէթիլենային տոպրակները փոխարինվելու են վերամշակված, հատուկ շտրիխ կոդով բազմակի օգտագործման Հավատարմության տոպրակներով, որոնց միջոցով ցանցի գործընկեր խանութներում հնարավոր կլինի կուտակել սպառողական բոնուսներ և օգտվել այլ առաջարկներից։
Հավատարմության տոպրակ ծրագրին կցված է ինտերակտիվ բջջային հավելված(այն հասանելի է IOS և Android համակարգերում), որը ֆիքսում է օգտատիրոջ էկոլոգիապես կայուն վարքագիծը և հնարավորություն տալիս հետևելու, թե ինչ ներդրում նա ունի Հայաստանի բնության գեղեցկությունը պահպանելու գործում:
Հավատարմության տոպրակը պատենտավորված նախագիծ է, որն իրագործվում է «Այ Էս Էս Դի» Համայնքների կայուն զարգացման նորարարական լուծումներ» ՀԿ- ի կողմից՝
Նորվեգիայի մանրածախ առևտրի բնապահպանական ֆոնդի ֆինանսավորմամբ։
 Նախագիծը մեկնարկել է 2020-ի հունիսին, իսկ հանրությանը հասանելի է դարձել 2021-ի մարտի 26-ին։
Ներկայումս Հավատարմության տոպրակ նախագիծն ունի 5 գործընկեր. դրանք են՝
 Պրայմ հագուստի խանութ-սրահների ցանցը, 
 Հալեպ համեմունքների խանութսրահների ցանցը, 
 Մարան գինիների խանութը, 
 Արտբրիջ գրախանութ-սրճարանը,
 Կենդանաբանական այգու հուշանվերների խանութը։
Գործընկերության շրջանակներում «Հավատարմության տոպրակ» նախագծին միացած ընկերություններին տրվում է առավելագույնը 50 Հավատարմության տոպրակ, որոնք
գործըկներ խանութները նվիրում են իրենց հավատարիմ հաճախորդներին։
Գործընկերները մասնակցում են նախագծի գովազդային արշավներին, ստանում են անվճար բոնուսային համակարգ, դրա սպասարկումը: Նախագծին միացած մյուս գործընկերների հաճախորդների հաշվին, նաև մեծանում է նոր հաճախորդներ
ներգրավելու հնարավորությունները