ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
17.11.2023
Սահմանվել է Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը

Գործադիրն այսօրվա նիստում հավանության է արժանացրել Շրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը։
Սույն կարգով կարգավորվում են կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները՝ 
-մշակվել է նաև կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների ստացման համար հայտի ձև, որտեղ ամրագրվում է կենդանական աշխարհի պետական կադաստրից օգտվելու նպատակը,
-փոփոխվել է վայրի կենդանիների պետական կադաստրի տվյալների տրամադրման շրջանակը,
-փոփոխվել է պետական կադաստրի տվյալների տրամադրման մերժման հիմքերը՝ առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերով և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված բնապահպանական տեղեկատվության տրամադրման սահմանափակումների դեպքերով (Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիա, 25.06.1998թ.):