ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
08.06.2023
Հանդիպում շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ

Հարգելի՛ գործընկեր,
Սույն թվականի հունիսի 14-ին ժամը՝ 10։00
Շրջակա միջավայրի նախարարությունը կազմակերպում է հանդիպում-քննարկում նախարար Հակոբ Սիմիդյանի հետ՝ շրջակա միջավայրի պահպանության հարցերով զբաղվող անհատների, բնապահպանական, հասարակական կազմակերպությունների և նախաձեռնող խմբերի ներկայացուցիչների մասնակցությամբ։
Հանրային լսումը կկայանա հունիսի 14-ին ժամը 10:00, ՀՀ, ք. Երևան, 0010, Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 3, շրջակա միջավայրի նախարարության նիստերի դահլիճում։
Մասնակցել ցանկացողները կարող են իրենց հայտերն ուղարկել press@env.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով անուն,ազգանուն, կազմակերպության անուն, հեռախոսահամար, էլեկտրոնային հասցե։
Քննարկվելու են վերջին շրջանում գույքագրված բնապահպանական խնդիրները։
Ակնկալում ենք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների, քաղաքացիների և այլ շահագրգիռ անձանց ակտիվ մասնակցություն։
Հանդիպմանը նախատեսված չէ ԶԼՄ ներկայացուցիչների մասնակցություն։