ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.01.2022
Թակարդում հայտնաբերվել է արջի քաթոթ

Արագածոտնի մարզի Օհանավան գյուղի տներից մեկի տնամերձ հողամասերից մեկում քաղաքացու կողմից պատրաստված ու տեղադրված մետաղական լարով ինքնաշեն թակարդում հայտնաբերվել է արջի քաթոթ, որը փորձել էր ազատվել թակարդից, սակայն խեղդվել ու սատկել է։
Փաստի առթիվ ոստիկանության Աշտարակի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։  
Անընդունելի է Հայաստանի «Կարմիր գրքում»  գրանցված որևէ կենդանատեսակի հանդեպ ոտնձգությունը, քանի որ Հայաստանի բնաշխարհը բնակեցնող յուրաքանչյուր կենդանի մեր երկրի էկոհամակարգի անքակտելի մասն է։
Հիշեցնում ենք, որ Հայաստանի Հանրապետության կենդանիների «Կարմիր գրքում» գրանցված գորշ արջ սպանելու համար նախատեսված է պատասխանատվություն ՀՀ քրեական օրենսգրքով։