ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
22.02.2023
Օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ վայրի կենդանիներ անազատ կամ կիսազատ պայմաններում պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են դիմել լիազոր մարմին

Հարգելի քաղաքացիներ օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ անազատ կամ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) մինչև սույն թվականի ապրիլի 1-ը պարտավոր են դիմել լիազոր մարմին՝ իրենց մոտ պահվող վայրի կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով՝ կարգի հաստատումից հետո դրանց պահման թույլտվություն ստանալու համար։
Առանց համապատասխան թույլտվության ֆիզիկական և իրավաբանական անձանց կողմից անազատ և կիսաազատ պայմաններում վայրի կենդանիներ, այդ թվում` Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու դեպքում կիրառվում է վարչական պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Թույլտվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետությունում կենդանական աշխարհի պահպանության, պաշտպանության, վերարտադրության և օգտագործման բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորված պետական մարմինը։
Թույլտվության տրամադրման համար հիմք է հանդիսանում մասնագիտական հանձնաժողովի կողմից տրամադրված դրական եզրակացությունը։
Թույլտվության տրամադրման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծվում է անազատ և կիսաազատ պայմաններում պահվող վայրի կենդանիներ, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված կենդանիներ պահելու թույլտվության համար մասնագիտական եզրակացություն տրամադրող հանձնաժողով (այսուհետ՝ մասնագիտական հանձնաժողով)։
Թույլտվությունը տրամադրվում է սույն կարգի Ձև N1-ին համապատասխան՝ https://www.e-draft.am/projects/5360/about 
Թույլտվություն ստանալու նպատակով ֆիզիկական և իրավաբանական անձինք Լիազորված մարմին են ներկայացնում թույլտվության տրամադրման մասին հայտ` համաձայն Ձև N2-ի՝ https://www.e-draft.am/projects/5360/about