ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
16.04.2024
Սևանա լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ

Շրջակա միջավայրի նախարարության էկոպարեկային ծառայության «Սևան» ազգային պարկի տեղամասի աշխատակիցների կողմից իրականացված կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումների արդյունքում ապրիլի 15-ին,  Չկալովկա բնակավայրին հարող  ափամերձ հատվածում  լճից դուրս է բերվել ապօրինի տեղադրված 184 հատ խեցգետնաորսիչ: 
133 խեցգետին կենդանի բաց է թողնվել լիճ:
Իրականացվող կանխարգելիչ-ստուգիչ միջոցառումները կրում են շարունակական բնույթ: