ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
04.08.2022
«Համայնքների կողմից մշակվող և իրականացվող բնապահպանական ծրագրերում բնապահպանական և առողջապահական միջոցառումների արդյունավետության բարձրացում և կարողությունների զարգացում» թեմայով եռօրյա դասընթաց-աշխատաժողով

Օգոստոսի 3-ին Ծաղկաձորի գրողների ստեղծագործական տանը մեկնարկել է վարչապետի աշխատակազմի Արդյունահանող Ճյուղերի Թափանցիկության Նախաձեռնության քարտուղարության և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության կողմից  համատեղ կազմակերպված՝ «Համայնքների կողմից մշակվող և իրականացվող բնապահպանական ծրագրերում բնապահպանական և առողջապահական  միջոցառումների արդյունավետության բարձրացում և կարողությունների զարգացում» թեմայով եռօրյա դասընթաց-աշխատաժողովը։
Դասընթացին մասնակցում են վարչապետի աշխատակազմի, շրջակա միջավայրի, առողջապահության, տարածքային կառավարման նախարարությունների, մարզպետարանների և ազդակիր համայնքների ներկայացուցիչներ։
Դասընթացին Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետի տեղակալ Արթուր Ղավալյանի կողմից  ներկայացվել են «Բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» օրենքը, իրականացված և դեռ իրականացվելիք օրենսդրական բարեփոխումները, ոլորտին առնչվող ենթաօրենսդրական նորմատիվ ակտերը, մինչ այժմ իրականացված ծրագրերը, վերհանված թերությունները, ինչպես նաև լավագույն փորձը։
Համայնքային ծառայողների կողմից կատարվել է թիմային աշխատանք՝ «Բնապահպանական ծրագրերի կազմում» թեմայով։
Քննարկվել են  ծրագրերի մշակման գործընթացի բարելավման և դրանց իրականացման թափանցիկության մեծացման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներն ու ներկայացված առաջարկությունները: