ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
01.12.2023
Նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով տնօրեն Կարոլինա Ֆուենտեսին և փոխտնօրեն Նոնհլանհլա Զինդելային

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովին (COP 28)-ին մասնակցության շրջանակում նախարար Հակոբ Սիմիդյանն հանդիպել է Կանաչ կլիմայի հիմնադրամի Երկրների համագործակցության հարցերով տնօրեն Կարոլինա Ֆուենտեսին և Նոնհլանհլա Զինդելային:
Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես է գալիս որպես Հայաստանում հիմնադրամի ազգային լիազոր մարմին սկսած 2017 թվականի մայիսից:
2018 թվականի դեկտեմբերին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և ԿԿՀ երկկողմ Հիմնական համաձայնագիրը, որի նպատակն է պաշտպանել հիմնադրամի ակտիվները Հայաստանում և ապահովել համագործակցության արդյունավետ իրականացումը: Համաձայն ԿՓՇԿ համապատասպան որոշման, համաձայնագրի կիրարկումն առաջարկվում է հինադրամից աջակցություն ստացող բոլոր զարգացող երկրների համար։ 2021թ. հունվարի 20-ին ՀՀ Ազգային ժողովը վավերացրել է Հայաստանի և ԿԿՀ երկկողմ Հիմնական համաձայնագիրը։
Հայաստանը սկսել է իր գործնական համագործակցությունը հիմնադրամի հետ 2017 թվականից, երբ հաստատվեց «Շենքերի էներգաարդյունավետ արդիականացմանն ուղղված ներդրումների ռիսկերի նվազեցում» ՄԱԿ-ի Զարգացման Ծրագրի հետ համատեղ ծրագիրը։ Վերջինս հիմնադրամի կողմից ֆինանսավորված աշխարհում 10-րդ, իսկ եվրասիական տարածաշրջանում առաջին ծրագիրն է: 
Հանդիպման ընթացքում  հիմնադրամի ներկայացուցիչները դրական են գնահատել այն հանգամանքը, որ Հայաստանի Հանրապետությունը հիմնադրամի աջակցությամբ իրականացնում է տարբեր ծրագրեր:
Հանդիպման ընթացոում կողմերը քննարկել են իրականացվող ծրագրերի որոշ մանրամասներ:
Նախարարը գործընկերներին  հրավիրել է Հայաստանի Հանրապետություն` տեղում ծանոթանալու ընթացիկ իրավիճակին և քննարկելու համագործակցության ավելի լայն հնարավորություններ: