ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
26.05.2024
Ներկայացնում ենք ջրհեղեղի դեպքում վարքականոնները

ՆԳ նախարարության փրկարար ծառայությունը ներկայացնում է ջրհեղեղի դեպքում վարքականոնները
Ի՞նչ անել ջրհեղեղի ժամանակ
Մինչև կառավարման մարմինների համապատասխան ցուցումները մնացեք ապաստարաններում,
Աղետի կապոցը թրջվելուց զերծ պահեք,
Եթե տանն եք, ապա ոչ մի դեպքում մի օգտվեք կենցաղսպասարկման համակարգերից` երկրորդածին աղետներից խուսափելու համար,
Մի փորձեք կտրել-անցնել ջրային հոսքը. 15 սմ խորության ջրի արագ հոսքը վտանգավոր է մարդու համար, իսկ 50 սմ-ը` անանցանելի սովորական մեքենաների համար,
Ծանծաղ տեղերն անցնելիս հագեք ջրակայուն պինդ կոշիկներ և օգտվեք ձեռնափայտից,
Եթե օգնության կարիք ունեք, ապա տվեք աղետի ազդանշան (խարույկ, բղավոց, կրակոց, դրոշներ, ազդանշան և այլն):
Ի՞նչ անել ջրհեղեղից հետո
Ուշադիր հետախուզեք Ձեր կացարանը
հիմքի ամբողջությունը՝ պատերի, պատուհանների և հատակի վիճակը,
հաղորդակցության համակարգը,
թունավոր օձերի հնարավոր առկայությունը,
ստուգեք սննդի պիտանելիությունը, սննդամթերքը լվացեք եռացրած ջրով,
խմելու ջուրն օգտագործեք սանիտարական ստուգումից կամ եռացնելուց հետո,
մի՛ օգտագործեք ջրում հայտնված սննդամթերքը,
նախքան հաղորդակցության համակարգերից օգտվելը ստուգեք դրանց վնասվածության աստիճանը,
հաղորդակցության համակարգերի վերանորոգումը վստահեք մասնագետներին,
վտանգավոր է մնալ այն տանը, որը վթարային է կամ վստահություն չի ներշնչում,
առանց անհրաժեշտության մի՛ մտեք ջրածածկ տարածքներ: