ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
10.05.2023
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանի այցը Սյունիքի մարզ

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Գերմանիայի Վերականգնման վարկերի բանկի (KfW) ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչ Ֆրանկ Մյորշլը և «ՊՏԱԾ-Հայաստան» ծրագրի ղեկավար Միշել Բլիմսրիդերը «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ում իրականացված ծրագրերին և ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու նպատակով ՝ մայիսի 6-8-ը աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզում։
Աշխատանքային այցը մեկնարկել է Կապան համայնքում գտնվող «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի գրասենյակում, որտեղ ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանի հետ քննարկվել են համագործակցության շրջանակում ՊՈԱԿ-ի ենթակայության ներքո  հատուկ պահպանվող տարածքներում մինչ օրս իրականցված, մեկնարկած և նախատեսվող աշխատանքները, ներկայիս իրավիճակը և առկա հնարավորությունները։ 
Շարունակելով այցը՝ նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, Ֆրանկ Մյորշլը և Միշել Բլիմսրիդերը եղել են  Կապան քաղաքում գտնվող ծրագրի միջոցներով ձեռքբերված ՊՈԱԿ-ի նոր վարչական շենքում, որտեղ ծրագրի շրջանակում նախատեսվում են վերանորոգման աշխատանքներ։
Հաջորդիվ նախարարի տեղակալը,  KfW ծրագրերի պորտֆելի ավագ կառավարիչն ու «ՊՏԱԾ-Հայաստան» ծրագրի ղեկավարը ՊՈԱԿ-ի տնօրենի ուղեկցությամբ այցելել են «Շիկահող» մասնաճյուղի վարչական շենք և տեղում ծանոթացել մասնաշենքի վիճակին և խնդիրներին։ Վարչական շենքում տեղի է ունեցել հանդիպում «Շիկահող» մասնաճյուղի աշխատակիցների հետ։
Այնուհետև, Արման Մկրտչյանի ուղեկցությամբ Արամ Մեյմարյանը, Ֆրանկ Մյորշինը և Միշել Բլիմսրիդերը քայլարշավ են իրականացրել «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Շիկահող» պետական արգելոցի տարածքում։