Նորություններ
-
22 մարտ 2023 Այսօր Ջրային պաշարների համաշխարհային օրն է Ամեն տարի մարտի 22-ին նշվում է Ջրային պաշարների համաշխարհային օրը (World Water Day կամ World Day of Water)։ Այն նշելու գաղափարը հնչել է շրջակա միջավայրի պահպանության և զարգացման ՄԱԿ համաժողովում, որը կայացել է 1992թ.՝ Ռիո դե Ժանեյրոյում, գրում է Calend-ը։
-
22 մարտ 2023 2023 թվականին նախատեսված ծառատունկերի մեկնարկը տրված Անտառների միջազգային օրվա կապակցությամբ ՇՄՆ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի կողմից կազմակերպված միջոցառումների շրջանակներում՝ իրականացվել է տարվա առաջին ծառատունկը՝ Կապանի՝ Հրանտ Ոսկանյանի անվան թիվ 12 հիմնական դպրոցի հարակից տարածքում։
-
21 մարտ 2023 Ծավալուն փոփոխություններ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում Ծավալուն փոփոխություններ «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում:
-
21 մարտ 2023 Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր» Մարտի 21-ն ամբողջ աշխարհում պաշտոնապես նշվում է որպես «Անտառների միջազգային օր»։ Կառավարության որոշմամբ Հայաստանում այս օրը նշվում է նաև որպես անտառագետի օր։
-
21 մարտ 2023 ՇՄՆ-ի տեղակալ Արամ Մեյմարյանը և Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպել են ԲԿերչ Վլադիմիր Իվանովիչի և Կորոտկևիչ Ինեսսա Լեոնիդովնային Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը և Անտառային կոմիտեի նախագահ Վլադիմիր Կիրակոսյանը հանդիպել են Բելառուսի Հանրապետության Անտառային տնտեսության նախարարի տեղակալ Կերչ Վլադիմիր Իվանովիչի և Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության դեսպանի խորհրդական Կորոտկևիչ Ինեսսա Լեոնիդովնային։