Նորություններ
-
24 փետրվար 2023 Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կայուն զարգացման հարցերով տարածաշրջանային տնօրեն Սամեհ Վահբայի գլխավորած պատվիրակությանը:
-
22 փետրվար 2023 Օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ վայրի կենդանիներ անազատ կամ կիսազատ պայմաններում պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք պարտավոր են դիմել լիազոր մարմին Հարգելի քաղաքացիներ օրենսդրական նոր կարգավորումների համաձայն՝ անազատ կամ կիսազատ պայմաններում վայրի կենդանիներ պահող իրավաբանական կամ ֆիզիկական անձինք (անկախ տվյալ վայրի կենդանու ձեռքբերումը հաստատող փաստաթղթի առկայությունից) մինչև սույն թվականի ապրիլի 1-ը պարտավոր են դիմել լիազոր մարմին՝ իրենց մոտ պահվող վայրի կենդանիների վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու նպատակով՝ կարգի հաստատումից հետո դրանց պահման թույլտվություն ստանալու համար։
-
21 փետրվար 2023 Բնության պահապանները «Կովկասի բնության հիմնադրամի» ֆիլմը Շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի տնօրեն Արման Մկրտչյանի մասին։
-
20 փետրվար 2023 Ազնվացեղ եղջերուին հանդիպելու հավանական տարածքներում ճանապարհային նշաններ կտեղադրվեն Ի պատասխան փետրվարի 16-ին համացանցում հայտնված տեսանյութերի և լուսանկարների, որտեղ երևում է կովկասյան ազնվացեղ եղջերուների զբոսանքը Դիլիջան քաղաքից դեպի թունել տանող ճանապարհին՝ Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF - Հայաստան) տեղեկացնում է, որ առաջիկայում կսկսվեն ազնվացեղ եղջերուի մասին նախազգուշացնող ճանապարհային նշանների տեղադրման աշխատանքները համապատասխան ճանապարհահատվածներում։
-
17 փետրվար 2023 Կայացել է Հյուսիսային ջրավազանային տարածքի կառավարման պլանի մշակման մեկնարկային աշխատաժողովը Սույն թվականի փետրվարի 16-ին «ԵՄ-ն` շրջակա միջավայրի համար. ջրային ռեսուրսներ և շրջակա միջավայրի տվյալներ» ծրագրի շրջանակներում Լոռու մարզում տեղի է ունեցել Հյուսիսային ջրավազանային կառավարման պլանի մշակման մեկնարկային աշխատաժոլովը: