Նորություններ
- 26 մայիս 2024 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Հայաստանում գետերի ջրի մակարդակը ժամը 20։00 դրությամբ Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը հայտնում է՝ Ժամը 20։00-ի դրությամբ առավոտյան 8։00-ին դիտված մակարդակի համեմատ դիտվել է ջրի մակարդակի նվազում. Դեբեդ գետի ավազանում 80 սմ-ով, (ջրի ելքը 386 մ3/վ), Ձորագետ գետում` 50 սմ-ով, Փամբակ գետում 30 սմ-ով, Տաշիր գետում 31 սմ-ով։
- 26 մայիս 2024 Հայաստանում գետերի ջրի մակարդակը ժամը 17։00 դրությամբ Ժամը 17։00 դրությամբ Դեբեդ գետի ավազանում դիտվել է ջրի մակարդակի որոշակի նվազում, Փամբակ, Ձորագետ և Դեբեդ գետերում առավոտյան դիտված մակարդակների համեմատ 30-40 սմ-ով ավելի ցածր, Տաշիր գետում 17 սմ-ով ցածր, այնուամենայնիվ վտանգավորին մոտ ջրի մակարդակները դեռ պահպանվում են։
- 26 մայիս 2024 Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն Առաջին ալիքի եթերում խոսել է վերջին օրերի եղանակային պայմանների և առաջիկա կանխատեսումների մասին Շրջակա միջավայրի նախարարության «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն Առաջին ալիքի եթերում խոսել է վերջին օրերի եղանակային պայմանների և առաջիկա կանխատեսումների մասին
- 26 մայիս 2024 ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ Դեբեդ և Աղստև գետերի հեղեղումների վերաբերյալ Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՇՄՆ «Հայհիդրոմետ» ՊՈԱԿ-ը՝ Միջերկրական ծովի շրջաններից ակտիվ ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մայիսի 24-26-ին հանրապետության ողջ տարածքում դիտվեցին ինտենսիվ անձրևներ, որոնց առավելագույն քանակը գրանցվեց մայիսի 25-ի երեկոյան ժամերին և մայիսի 25-ի լույս 26-ի գիշերը։
- 26 մայիս 2024 Աղստև գետի Դիլիջան համայնքի հատվածում ջրի մակարդակը 26 սմ-ով իջել է Մայիսի 26-ին ժամը 15:00 Աղստև գետի Դիլիջան համայնքի հատվածում նույն օրվա առավոտյան դրությամբ ջրի մակարդակը 26 սմ-ով իջել է: