Նորություններ
-
16 մարտ 2023
Կայացել է «Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» թվինինգ ծրագրի եզրափակիչ կոնֆերանսը
Կոնֆերանսին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը, նախարարության մասնագիտական ստորաբաժանումների և ենթակա ՊՈԱԿ-ների ղեկավարներ, Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը, Հարավային Կովկասում Ֆինլանդիայի շրջիկ դեսպան տիկին Քիրթսի Նարինեն, Հայաստանում Չեխիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Պետր Պիրունչիկը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը, Հայաստանում Եվրամիության պատվիրակության, «Թվինինգ» ծրագրի, Չեխիայի Հանրապետության բնության պահպանության գործակալություն, շրջակա միջավայրի ոլորտում գործունեություն ծավալող կազմակերպությունների, հասարակական սեկտորի և լրատվադաշտի ներկայացուցիչներ։
-
15 մարտ 2023
Հայաստանում է ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիին
Երևանում ընթանում է Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG on drought) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը, որի նպատակն է UNCCD-ի շրջանակներում մշակել արդյունավետ քաղաքական կուրս և ձեռնարկել միջոցներ՝ ուղղված երաշտի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը։
-
15 մարտ 2023
Նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Ֆինլանդիայի շրջիկ դեսպան տիկին Քիրթսի Նարինենի հետ
«Հայաստանում կենսաբազմազանության ուժեղացված պահպանությունն ու կայուն օգտագործումը եվրոպական չափանիշներին համապատասխան» Թվինինգ ծրագրի եզրափակիչ կոնֆերանսին ընդառաջ նախարար Հակոբ Սիմիդյանը հանդիպում է ունեցել Հարավային Կովկասում Ֆինլանդիայի շրջիկ դեսպան տիկին Քիրթսի Նարինենի հետ։
-
15 մարտ 2023
Երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է «Բուսական աշխարհի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով:
-
14 մարտ 2023
Հայաստանում մեկնարկեց Անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի 2-րդ հանդիպումը
Այսօր Երևանում մեկնարկել է Երաշտի հարցերով միջկառավարական աշխատանքային խմբի (IWG) երկրորդ նիստը և տարածաշրջանային կարողությունների զարգացման աշխատաժողովը, որի նպատակն է UNCCD-ի շրջանակներում մշակել արդյունավետ քաղաքական կուրս և ձեռնարկել միջոցներ՝ ուղղված երաշտի հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը։